18 09 2019

Աջափնյակի թաղապետի տեղակալն ազատման դիմում է ներկայացրել

Աջափնյակի թաղապետի տեղակալն ազատման դիմում է ներկայացրել

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Իմ աշխատանքից ազատման դիմումը էս թեմաների հետ կապ չունի )

ՀԳ Փնտրում եմ աշխատանք»,-գրել է նա՝ գրառման մեկնաբանությունների հատվածում նշելով, որ լրջորեն է խոսում այդ հարցի մասին։

Ամիսներ առաջ ևս Արամ Մանուկյանը հայտնել էր հրաժարականի մասին, իսկ հետո հայտարարել էր, որ իր բջջային հեռախոսն էին գողացել, իր փոխարեն գրառում արել:

Արամ Մանուկյանը հանդես է գալիս Ամուլսարի հանքի շահագործման դեմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ