12  08  2019

Արմեն Սարգսյանը կմեկնի Իսպանիա

Արմեն Սարգսյանը կմեկնի Իսպանիա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Նախատեսվում են նախագահի հանդիպումները STARMUS փառատոնի կազմակերպիչների հետ, ինչպես նաև նրա այցը հայտնի Թեյդե աստղադիտարան:

Մինչ այդ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ