Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան էջում գրել է․
«Որպես օրվա ամփոփում. Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը եւ կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»։
Հիշեցնենք, որ վարչապետն այցելել էր Կալավան և Դպրաբակ գյուղ։ Դպրաբակում վարչապետը հյուրընկալել էր գյուղի բնակչի տանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը