20 07 2019

Հանդիպել են Տավուշի մարզպետը և ՌԴ դեսպանը

Հանդիպել են Տավուշի մարզպետը և ՌԴ դեսպանը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից: 

Մարզի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանի ներուժը և զարգացման հիմնական ուղղությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Տավուշի մարզի և ռուսական շրջանների փոխգործակցության ներկայիս վիճակը և ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև գյուղատնտեսության, մասնագիտացված կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ