12 07 2019

Կանխվել է պետական սահմանի խախտման 34 փորձ. ԱԱԾ

Կանխվել է պետական սահմանի խախտման 34 փորձ. ԱԱԾ

2019թ․ երկրորդ եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 34 փորձ՝ 50 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 24 դեպք (45 անձ) և ՀՀ պետական սահմանի անցման կետի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ)։

ԱԱԾ-ն հայտնում է, որ նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ են հանձնվել հետախուզման մեջ գտնվող 545 անձ, ինչպես նաև տարբեր վարչական իրավախախտումներ կատարած, ընդհանուր թվով 4804 անձ, ովքեր ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ