22 06 2019

Խորհրդակցություն՝ Արցախում կայանալիք Համահայկական խաղերի հարցով

Խորհրդակցություն՝ Արցախում  կայանալիք Համահայկական խաղերի հարցով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը:

Քննարկվել է խաղերի նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երկրի ղեկավարը կարեւորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի մարզամշակութային կյանքում եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը Համահայկական խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ