«ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին։ ՀՀ պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:
ՀՀ դրոշը եռագույնն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ եռագունի երեք գույներից կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի պայքարը Հայաստանի ազատության և անկախության համար: Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը՝ ապրելու խաղաղ երկնքի տակ, իսկ նարնջագույնը` հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդը և աշխատասիրությունը:
Հայաստանի եռագույնն ընդունվել է 1990թ. օգոստոսի 24-ին ՀՀ գերագույն խորհրդի կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը