08 06 2019

Զարեհ Սինանյանը հրաժարական տվեց՝ ՀՀ կառավարությունում աշխատանքի անցնելու համար

Զարեհ Սինանյանը հրաժարական տվեց՝ ՀՀ կառավարությունում աշխատանքի անցնելու համար

ԱՄՆ Գլենդել քաղաքի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել։Ինչպես հայտնում է Asbarez-ը, գործիչը հաստատել է՝ ՀՀ կառավարությունում բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնելու:

Գործակալության աղբյուրները հաղորդում են, որ Զարեհ Սինանյանը կարող է նշանակվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում:

Զարեհ Սինանյանը քաղաքային խորհրդում իր պաշտոնին առաջին անգամ ընտրվել է 2013-ին, երկրորդ անգամ՝ 2017-ին: 2014-15 և 2018-19թթ․ զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ