Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ որոշումներ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի`
Լուսինե Առաքելյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ.
Գևորգ Լոռեցյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը