04 06 2019

Ավագ Ավանեսյանը և Արտակ Քամալյանը՝ էկոնոմիկայի փոխնախարարներ

Ավագ Ավանեսյանը և Արտակ Քամալյանը՝ էկոնոմիկայի փոխնախարարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով` Ավագ Ավանեսյանը և Արտակ Քամալյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Արտակ Քամալյանը 2018թ. սեպտեմբերից զբաղեցնում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Ավագ Ավանեսյանը՝ 2018թ. մարտից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ