03 06 2019

Սպորտի նախարարության խոսնակին անակնալ կերպով հեռացրել են աշխատանքից

Սպորտի նախարարության խոսնակին անակնալ կերպով հեռացրել են աշխատանքից

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանն անակնալ կերպով հեռացվել է աշխատանքից։ Նա ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում աշխատածս ավելի քան 7 տարին բավարար եղավ, որ կարողանամ գնահատել սպորտի կարեւորությունը, գեղեցկությունն ու նշանակությունը:

Հուսամ՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի քարոզչությունը կլինեն հուսալի ձեռքերում  հարգելի մարզական լրագրողներ, պարտադիր չէ միայն ոլորտին վերաբերող հարցերով զանգեք, կարող ենք նաեւ շարունակել որպես ընկերներ շփվել, քանի որ բոլորիդ հասցրել եմ շատ սիրել:

Հ.Գ. Դժվար էր աշխատանքս թողնելու մասին լուրն անմիջապես վիրահատությունիցս հետո լսելը, ինձ թվաց դեռ նարկոզից դուրս չեմ եկել, իսկ ում հետաքրքիր է ասեմ, որ արդեն տանն եմ ու լավ եմ»,- գրել է  նա

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ