Հունիսի 15-ից Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը կդադարեցնի իր գործունեությունը։ Որոշումն ընդունվեց կառավարության մայիսի 16-ի նիստում։
Որպես հիմնավորում նշվում է վարչապետի՝ 2018-ի դեկտեմբերի 17-ի հանձնարարականը․ պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների ղեկավարներին հանձնարարվել է սեղմ ժամկետներում ՀՀ վարչապետին ներկայացնել իրենց հսկողության տակ գտնվող՝ գործող ծրագրերի իրականացման գրասենյակների հետագա օպտիմալացման և դրանց գործառույթները համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացնելու վերաբերյալ առաջարկություն:
ԾԻԳ-երի հետագա գործունեության շարունակման նպատակահարմարության վերաբերյալ Արդարադատության նախարարության առաջարկվել էր լուծարել վերոնշյալ հիմնարկը, քանի որ համապատասխան նոր ծրագրեր չկան։ Հիմնարկի գործառույթները կշարունակեն իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը