Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներից ռեկտոր է ընտրվել «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:
Ռեկտորի երկրորդ թեկնածուն նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյանն էր։
Ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը 15 ձայնով ընտրվեց, իսկ Վաղարշակ Հարությունյանը 8 ձայն ստացավ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը