06 05 2019

Նախագահն ընդունել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրներին

Նախագահն ընդունել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրներ, տնօրեն Վարդան Մարաշլյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Րաֆֆի Քասարջյանին:

Հյուրերը նախագահ Սարգսյանին են ներկայացրել հիմնադրամի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նրանք ընդգծել են, որ հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղղությունը հայրենադարձությունն է և Հայաստանի հետ Սփյուռքի մեր հայրենակիցների կապի սերտացումը:

Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամի գործունեությանը՝ նշելով, որ այն կարևոր գործ է իրականացում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին Հայաստանում հաստատվելու և մայր հայրենիքի հետ կապելու տեսանկյունից:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ