29 04 2019

Վարչապետը նոր նշանակում է արել

Վարչապետը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Մինասյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ լիազոր ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 239-Ն որոշմամբ հաստատված՝ ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործունեության կանոնակարգի 2-րդ և 3-րդ կետերի`Գևորգ Մինասյանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով»,-նշվում է որոշման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ