26 04 2019

Գարեգին Բ-ն մեկնել է Իտալիա

Գարեգին Բ-ն մեկնել է Իտալիա

Ապրիլի 25-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հրավերով մեկնեց Ֆլորենցիա (Իտալիա)` մասնակցելու «Կրոնների փառատոն» արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը Ֆլորենցիայի Սուրբ Մինաս տաճարում հանդես կգա հատուկ բանախոսությամբ «Կրոնների դերն արդի աշխարհում» թեմայով:

Նորին Սրբությանն ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ