Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Քրմոյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:
Քրմոյանն օրերս ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր՝ արդարադատության նախարարը չէր ենթարկվել վերադասի հրամանին և Ամանորի արձակուրդն անցկացրել էր երկրից դուրս, ինչի պատճառով էլ ազատվել էր պաշտոնից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը