Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել։
«Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով և 29-րդ հոդվածի 23-րդ մասով և հիմք ընդունելով 2019 թվականի ապրիլի 1-ի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի թիվ 1-Ա որոշումը՝ Արա Շիրինյանին նշանակել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը ամփոփեց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից։
Արա Շիրինյանը ՔՊ անդամ է և կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը