Ապրիլի 1-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը ամփոփեց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից:
Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 23 թեկնածուների հայեցակարգերը՝ առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 9-ը մասնակցի:
Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեցին Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին:
Հանձնաժողվը ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասի 2-րդ կետով և 22-րդ մասով որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Արա Շիրինյանին, իսկ որոշումը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը:
Հիշեցնենք, որ Արա Շիրինյանը ՔՊ անդամ է և կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը