14 03 2019

Կադաստրի կոմիտեի ղեկավարը նոր խորհրդական ունի

Կադաստրի կոմիտեի ղեկավարը նոր խորհրդական ունի

Իրավաբան Արամ Կարախանյանը նշանակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը աշխատանքային խորհրդակցությանը նորանշանակ խորհրդականին ներկայացնելիս ասաց, որ նա զբաղվելու է իրավական բարեփոխումների համակարգմամբ։

Կարախանյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, վերապատրաստվել ԱՄՆ-ում։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ է 1999 թվականից։ Աշխատել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (2000-2001 թթ.,-ԵԱՀԿ/ՄԱԿ-ի ՓԳՀ «Բնակչության հաշվառման ծրագրով ծածկագրերի և բնակչության հաշվառմանն առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում)։

Դասախոսել է Երևանի պետհամալսարանում (2001-2011 թթ.)։ Եղել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանի իրավական հարցերով խորհրդական (2013-2016թթ.), ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական (2016-2018 թթ.), աշխատել է իրավաբանական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ