21 02 2019

Արայիկ Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Արայիկ Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Արցախի նախագահ Բակո Սահակյանն Արայիկ Հարությունյանն ազատել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Արայիկ Հարությունյանը մեկ տարի առաջ հրաժարվել էր Արցախի պետական նախարարի պաշտոնից: Տեղեկություններ կան, որ նա մտադիր է հաջորդ տարի մասնակցել Արցախի նախագահական ընտրություններում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ