22 01 2019

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը։ Հունվարի 25-ին նա կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է հունվարի 25-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միությունում 2019թ. նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ