Նոր տարում մենք պետք է սովորենք ապրել փոփոխության դարաշրջանում: Այս մասին ԵՏՄ երկրների քաղաքացիներին ուղղված իր Ամանորի շնորհավորական ուղերձում նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Ամանորի տոնը մեզ հնարավորություն է տալիս, մի կողմից, ամփոփելու այն, ինչ կատարվել է, մյուս կողմից` նոր ծրագրեր գծագրել: Մեր Միության կայացման գործում մենք անցել ենք շատ բարդ, բայց կարեւոր փուլ: Մենք միավորվում ենք, որպեսզի մեր ժողովրդի կյանքն ավելի հարմարավետ, ավելի ազատ եւ ավելի լավը դարձնենք: Որպեսզի նրանք կարողանան հանգիստ տեղաշարժվել մեր երկրների տարածքներով, վերաբնակություն հաստատել, աշխատանք գտնել, իրականացնել իրենց բիզնես ծրագրերը:
Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, երբ փոփոխություների արագությունը մեծանում է: Մեր օրակարգում հայտնվում են նոր հարցեր, որոնք նախկինում չեն եղել: Կյանքն անկանխատեսելի է դառնում: Նոր տարում մենք պետք է սովորենք ապրել փոփոխություների դարաշրջանում, մենք պետք է կարողանանք արձագանքել գլոբալ մարտահրավերներին, բայց միեւնույն ժամանակ պետք է պահպանենք մարդկային արժանապատվության զգացումն ու արժեքները, որոնք միավորում են մեզ:Մենք պետք է միասնական լինենք կարեւորում, ազատ՝ երկրորդայինում, եւ սեր տարածենք ամեն ինչում», - նշել է Սարգսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը