21 12 2018

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

«Պետք է որոշակի եզրակացություններ անենք անվտանգային միջավայրում տեղի ունեցող զարգացումների շուրջ, ինչպես նաև որոշումներ կայացնենք մեր անվտանգային հետագա զարգացումների, ռազմավարությունների, մարտավարությունների վերաբերյալ»,- ըստ կառավարության հաղորդագրության՝ նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ պետք է այդ որոշումներն իրագործելու կոնկրետ ճանապարհային քարտեզ մշակել և ուղենշել գործողությունների հստակ ծրագիր: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ