14 12 2018

ՌԴ դեսպանատունը արձագանքել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպին

ՌԴ դեսպանատունը արձագանքել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպին

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Գյումրիում դեկտեմբերի 3-ին 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողի կողմից կնոջը դաժանորեն ծեծելու և մահ պաճառելու դեպքի կապակցությամբ:

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքականացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:

 Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ