10 12 2018

Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են ԵՏՄ գործունեությունը

Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են ԵՏՄ գործունեությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպման ընթացքում ամփոփել են 2018 թվականին ԵՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության արդյունքները։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ԵՏՄ միջազգային օրակարգի վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել։

Հանդիպման մասնակիցները գոհունակությամբ նշել են Միության զարգացումը, միջազգային հարթակում նրա հեղինակության բարձրացումը և ԵՏՄ–ի հետ համագործակցության համար օտարերկրյա գործընկերների աճող հետաքրքրությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ