06 12 2018

Խնդրել են ՀՀ և Ադրբեջանի բնակիչներին պատրաստել խաղաղության

Խնդրել են ՀՀ և Ադրբեջանի բնակիչներին պատրաստել խաղաղության

համանախագահները եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը: Այս մասին ասված է համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների տարածած ամփոփիչ հայտարարությունում։  

Համանախագահնոող երկրները ողջունել են հրադադարի խախտման դեպքերի եւ զոհերի մասին լուրերի զգալի նվազեցումը այս տարվա սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջւանի եւ Հայաստանի ղեկավարների զրույցից հետո:

Նրանք դիմել են կողմերին ձեռք բերված համաձայնագրերի իրականացումը շարունակելու եւ երկրների բնակիչներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

Համանախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ կարող է վերսկսվել՝ կոնկրետ արդյունքներին ուղղած երկխոսությունը` հակամարտության արդարացի եւ կայուն կարգավորմանը նպաստելու համար:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը եւ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը վերահաստատել են  իրենց հանձնառությունը ինտենսիվ աշխատանքին՝ հակամարտության խաղաղ կարգավորման եւ հետագա լարվածության նվազեցման համար:

Նրանք համաձայնել են այդ նպատակով եւ բարձր մակարդակի բանակցությունների հասնելու համար հանդիպել 2019-ի սկզբին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նախարարները ընդունել են համանախագահների բարեխիղճ միջնորդական ջանքերը եւ ակտիվ մասնակցությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ