06 12 2018

Մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը

Մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը: Նախ տեղի է ունեցել ԱՊՀ երկրների առաջնորդների արարողակարգային լուսանկարահանումը, այնուհետև նրանք ԱՊՀ շրջանակում համագործակցության հեռանկարները քննարկել են աշխատանքային ճաշի շրջանակում:

***

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, հաղորդում է РИА Новости-ն։

Հանդիպումն սկսվել է լուսանկարման ավանդական արարողությամբ:

Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանում, որտեղ քիչ առաջ ավարտվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը, հյուրերին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստան, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաևը, Սոորոնբայ Ժեենբեկովը, Իգոր Դոդոնը, Էմոմալի Ռահմոնը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Շավքատ Միրզիյոևը:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովը կանցկացվի ընկերական ճաշի ձևաչափում, որի ժամանակ յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած հարց բարձրաձայնել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ