Դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Այնտեղ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Այս մասին «Ազատությանը» հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Վերջին հանդիպումը հոկտեմբերին էր կայացել Աշխաբադում՝ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում: Նախքան այդ, հանդիպում կայացել էր մարտի 29-ին Վիեննայում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը