ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել է, որ հույս ունի առաջիկայում կոնկրետ արդյունքների հասնել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային և ավտոմոբիլային կապ ՌԴ-ի և երկաթուղային կապ Իրանի հետ, իսկ Ադրբեջանը՝ կստանա երկաթուղային և ավտոմոբիլային կապ Նախիջևանի հետ:
Փաշինյանը նաև առաջարկել է ուժեղացնել Արցախում մարդկանց մահերի հետ կապված միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմը: Նա նաև հույս է հայտնել, որ Բաքուն ազատ կարձակի հայ ռազմագերիներին և վստահեցրել է ականապատ դաշտերի քարտեզները հանձնելու պատրաստակամության մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը