ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձակուրդի ընթացքում փոխարինելու է նրան, ՀՀ-ն ներկայացնելու է նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Միրզոյանը:
«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում»,-գրել է ՀՀ առաջին փոխվարչապետը՝ կցելով վարչապետի համապատասխան որոշման լուսանկարը։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման հավելվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին` 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ չվճարվող արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը»,-ասված է Փաշինյանի ստորագրած որոշման տեքստում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը