31 10 2018

Խոսնակները հեռանում են

Խոսնակները հեռանում են

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը դադարեցնում է իր պաշտոնավարումը: Այս մասին Եղիազարյանը նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ վաղվանից դադարեցնում եմ առողջապահության նախարարի խոսնակի պարտականություններս»,- հայտնել է Լիանա Եղիազարյանը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը ևս հեռանում է պաշտոնից։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ նոյեմբերի 1-ից այլևս չեմ զբաղեցնելու ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Երախտագիտությունս եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին վստահության, արդյունավետ և պրոֆեսիոնալ համագործակցության համար:

Աշխատանքային, գործընկերային և ուղղակի պարզ, մարդկային հարաբերությունների համար շնորհակալ եմ Ազգային ժողովի ողջ աշխատակազմին և իհարկե լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակիցներին:

Սիրելի լրագրողներ, առանձնահատուկ շնորհակալ եմ Ձեզ` արդյունավետ աշխատանքի, փոխվստահության և մեր գործընկերային հարաբերությունների համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հետայսու հարցերի դեպքում կարող եք դիմել լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ