24 10 2018

Նոր դատավորներ ունենք

Նոր դատավորներ ունենք

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ՝ Արշակ Վարդանյանը նշանակվել է վերաքննիչ դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-117 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արշակ Վարդանյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,-ասված է նախագահի որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ՝ Լուսինե Աբգարյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի մեկ այլ որոշմամբ՝ Ռոբերտ Մաքեյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի ԲԴԽ-41-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռոբերտ Մաքեյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,-ասված է որոշման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ