Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Սիմիդյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Սիմիդյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը