06 10 2018

Սյունիքի մարզպետին փոխարինում է տեղակալի պաշտոնակատարը

Սյունիքի մարզպետին փոխարինում է տեղակալի պաշտոնակատարը

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին փոխարինում է մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի կայքից։

««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի եւ 19-րդ հոդվածի համաձայն՝  ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը»,– ասվում է մարզպետարանի կայքում զետեղված հաղորդագրությունում:

Կարեն Համբարձումյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել էր ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի 1080-Ա որոշումով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ