25 09 2018

Վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի քննարկումների բացմանը



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին նախ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը: Այնուհետև վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում սպասվում են վարչապետի մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների ու կազմակերպությունների ղեկավարների հետ: Ավելի ուշ սպասվում է վարչապետ Փաշինյանի ելույթը Գլխավոր ասամբլեայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ