ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրել մի շարք զինվորականների:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը` 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 21-րդ հոդվածները.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրել՝
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Օնիկ Վիկտորի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր
Արիության մեդալով՝ Հովհաննես Էդուարդի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, պահեստազորի կրտսեր սերժանտ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Տիգրան Ջանիբեկի ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր
Ալբերտ Ռազմիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, թիվ N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Էդվարդ Էդիսոնի ԱՍՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ
Գագիկ Կորյունի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ
Ռուբեն Վլադիմիրի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ թիվ N զորամասի գլխավոր տեսուչ, գնդապետ
Տիգրան Արամի ՄԱՂԱՔՅԱՆԻՆ թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ
Վազգեն Ստյոպայի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
Մարտական ծառայության մեդալով՝
Սամվել Ռազմիկի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ
Ավետիք Արմենակի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ամբիոնի պետ, գնդապետ
Արմեն Հենրիկի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ
Մեսրոպ Խիկարի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի բաժնի պետ, փոխգնդապետ
Զավեն Գևորգի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր
Վազգեն Վոլոդյայի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ծառայության պետ, մայոր
Մամիկոն Հրաչի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ավագ սպա, մայոր
Վահագն Վարազդատի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ավագ սպա, մայոր
Սամվել Սերժիկի ՂՈՒԲԱԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր
Ռոբերտ Ռուբենի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր
Եգոր Մուրադի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր
Արթուր Վահանի ՕՀԱՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր
Հարություն Սամվելի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան
Էրիկ Վալերիի ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան
Գևորգ Վալերիի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան
Հունան Կորյունի ԴՈԼՄԱԶՅԱՆԻՆ, թիվ N զորամասի վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ
Սասուն Սամվելի ՍԱՂՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ
Արթուր Բաբկենի ԿՈՇՏՈՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային (հետմահու)
Հովհաննես Գրիշայի ԻԿԻԼԻԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային (հետմահու)
Սարգիս Ալեքսանի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ազատամարտիկ
Արտյոմ Ալյոշայի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ազատամարտիկ
Մխիթար Հերացու մեդալով՝
Տիգրան Հայկի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, բժշկական ծառայության մայոր»,-ասված է հրամանագրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը