05 09 2018

Կքննարկվեն ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը

Կքննարկվեն ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը

Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման օրակարգային հարցերը։ Պաշտոնական կայքում հաղորդվում է, որ սեպտեմբերի 8-ին կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տեղի կունենա Մոսկվա Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակում։

«Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն միավորումներում համագործակցությունը»,-նշվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ նշել էր. «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական կողմից, ուստի, մենք անկեղծ, լուրջ խոսակցություն ենք ակնկալում բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են ինչպես երկկողմ, այնպես Էլ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ