31 08 2018

Նոր Գեղիի 32 տարվա համայնքապետը հրաժարական է տվել

Նոր Գեղիի 32 տարվա համայնքապետը հրաժարական է տվել

Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանն գոստոսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:

Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները:

Ֆրոնտիկ Թևոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ