Վարչապետի որոշմամբ՝ Արման Զարգարյանը իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի պաշտոնից:
Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
Վարչապետի որոշումներով՝ Արտակ Կրկյաշարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ - զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, Սամվել Ավետիսյանը՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ,Արման Պողոսյանը՝ ՔԿ նախագահի տեղակալ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ՝ Շուշանիկ Ներսիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը