Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում են: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Կարող եմ հաստատել, որ Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է»,- հայտնել է Նաղդալյանը:
Այլ մանրամասներ նա չի հաղորդել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը