14 08 2018

Վարչապետին կից խորհրդակցական հանձնաժողով է ստեղծվել

Վարչապետին կից խորհրդակցական հանձնաժողով է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով:  Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ՀՀ փոխվարչապետը, վարչապետի խորհրդականը, Առողջապահության, Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության և գիտության, Մշակույթի, Պաշտպանության, Սպորտի և երիտասարդության, Սփյուռքի նախարարն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ