ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լիլիթ Թադևոսյանին նշանակել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով: Նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-54 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ Թադևոսյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը