Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Հակոբ Ավագյանին նշանակել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ: Նշենք, որ նա ՓՄՁ ասոցիացիայի տնօրենն էր:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Այս նշանակումով Նիկոլ Փաշինյանի խորհրդականների թիվը հասավ 13-ի: Այդքան խորհրդական ուներ նաև Կարեն Կարապետյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը