ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագրեր է ստորագրել մի շարք նոր նշանակումների և աշխատանքից մեկ ազատման վերաբերյալ:
Հակոբ Վարդանյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ:
Վահե Հովհաննիսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։ Նա նախկինում աշխատել է այս նախարարությունում՝ որպես նախարար:
Արթուր Մանուկյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ:
Միքայել Փաշայանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ:
Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ:
Արսեն Քարամյանն ազատվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը