25 05 2018

Կառավարության նոր անդամները

Կառավարության նոր անդամները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել:

Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

Դավիթ Սարգսյանը նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ։

Տիգրան Սահակյանն ազատվել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Լևոն Սարգսյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Նշենք, որ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ