11 05 2018

Դավիթ Տոնոյանը կնշանակվի Պաշտպանության նախարար, Հրանուշ Հակոբյանն էլ կազատվի աշխատանքից



Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Այս մասին մայիսի 11-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նաև նշեց, որ Սփյուռքի նախարը չի շարունակի պաշտոնավարել։ Նրա խոսքով՝ սփյուռքի նախարարությունը պետք է այսուհետ զբաղվի նաև հայրենադարձության կազմակերպմամբ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին՝ նշելով, որ նա կազատվի աշխատանքից: Ինչպես նաև, կախված առանձին գործերից, եթե անհրաժեշտություն լինի, կնշանակվի ծառայողական քննություն:

Վարչապետը, խոսելով համաձայնության կառավարության մասին, ասաց, որ ԲՀԿ-ն նույնպես կունենա պաշտոններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ