08 05 2018

Վիգեն Սարգսյանը հրաժարական տվեց



ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սարգսյանը ուղերձով է հանդես եկել՝ ուղղված Զինված ուժերի զինծառայողներին՝ հայտնելով, որ դադարեցնում է իր աշխատանքը որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար:

«Քաղաքական իրադարձությունների բերումով՝ իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոն է, և նրա աշխատանքի արդյունավետությունը ուղիղ կախված է համախոհների թվից: Շնորհակալ եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ: Աստված պահապան մեր զինվորին ոու սպային»,- իր ուղերձում ասել է Վիգեն Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ