Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 11-ին հրամանագիր է ստորագրել Համլետ Գասպարյանին Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին:
Նշենք, որ մինչ նշանակումը Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի և քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Ալեքսանյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:
Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը