07 02 2024

Ռուբեն Խալապյանը նշանակվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

Ռուբեն Խալապյանը նշանակվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Ռուբեն Խալապյանը նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։

 

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից։

Մինչ այդ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցնում էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը։ Վերջինս փետրվարի 1-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ